Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան նշանակվել է վարչապետի տեղակալ: Երրորդ փոխվարչապետին Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց փետրվարի 21-ին կայացած հանդիպման ընթացքում:
Ըստ Վրաստանի վարչապետի հայտարարության Ալեքսանդր Ջեջելավան կրթության նախարարությունում իրականացրել է շատ կարևոր բարեփոխումներ: Գիորգի Կվիրիկաշվիլին նաև ավելացրեց, որ Ալեքսանդր Ջեջելավան երիտասարդների համար քաղաքականության տեսակետից ունի շատ հետաքրքիր գաղափարներ: Վարչապետը կարծում է, որ փոխվարչապետը մասամբ կբարելավի այս ուղղությունը:
«Մենք կունենանք երեք փոխվարչապետ: Դմիտրի Կումսիշվիլին առաջին փոխվարչապետն է ու իրականացնում է տնտեսական բլոկի համակարգումը: Կախա Կալաձեն կարևոր դեր է խաղում: Նա քաղաքական փոխվարչապետն է, կուսակցության գլխավոր քարտուղարն ու այս ուղղությամբ մենք ունենք շատ կարևոր մարտահրավերներ մոտակա ընտրությունների տեսքով: Ալեքսանդր Ջեջելավան կապ կունենա հասարակության հետ և կլինի երիտասարդների համար համակարգող քաղաքականության ուղղությամբ», – նշեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և հաջողություն մաղթեց Ալեքսանդր Ջեջելավային:
Լուսինե Աստոյան