Batumelebi-ի և Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է երկու ամսվա ազատազրկման:
Դատավոր Նինո Սախելաշվիլին դատախազի միջնորդությունը բավարարել է հենց դատարանի դահլիճում` առանց խորհրդակցական սենյակ գնալու: Որոշման հրապարակումից հետո դահլիճում աղմուկ է բարձրացել, «ռուսներ», «ստրուկներ»՝ վանկարկել են վճռին սպասողները:
Նշենք, որ կալանավորման միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը, իսկ պաշտպանական կողմը Ամաղլոբելիի համար 100 հազար լարի գրավի դիմաց ազատ արձակում էր խնդրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը մեղադրանք էր առաջադրել «Բաթումելեբի» լրատվամիջոցի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին։ Վերջինս մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։
Կարդացեք նաև՝
Ձերբակալել են «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիրին