Ախալքալաքից և գյուղերից, 370 երեխայի, մունիցիպալիտետում գործող մանկապարտեզներ տեղափոխելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետը հատկացրել է 429 587 լարի։ Մրցույթը հայտարարել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 17-ն է:

Երեխաների տեղափոխման մրցույթը, Մանկապարտեզների միավորումը հայտարարել է անցյալ տարի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև հունվարի 17-ի ժամը 18:00-ն է։

Մրցույթը շահած մասնակիցը պետք է երեխաներին, աշխատանքային օրերին, ժամը 9:00-ին տեղափոխի կոնկրետ մանկապարտեզ և այնտեղից վերցնի երեկոյան ժամը 18:00-ին: Տեղափոխվում են այն երեխաները, ովքեր չեն կարողանում հաճախել իրենց բնակության վայրին մոտ գտնվող նախադպրոցական հաստատություն։ Ընդհանուր առմամբ կտրանսպորտավորվի 370 հոգի, այդ թվում՝ Ախալքալաքի երեխաները, ովքեր Ախալքալաքի մանկապարտեզների վերանորոգման պատճառով, ժամանակավորապես հաճախում են գյուղական մանկապարտեզներ։ Նրանք 67-ն են, քաղաքի մանկապարտեզների ոչ բոլոր երեխաներն են հաճախում նախադպրոցական հաստատություն, քանի որ տեղերը սահմանափակ են։ Քաղաքից, գյուղերի մանկապարտեզներ, տեղափոխվում են աշխատող ծնողների, բազմազավակ և կարիքավոր ընտանիքների երեխաները։
Նրանց տեղափոխում են հետևյալ գյուղեր.

Դիլիսկա, Չունչա՝ 20 երեխա,
Կուլիկամ՝ 9 երեխա,
Բարալեթ՝ 8 երեխա,
Կումուրդո՝ 30 երեխա:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման գնումների կայքում տեղադրված մրցութային փաստաթղթերի համաձայն, ամենամեծ թվով երեխաներ՝ 95 երեխա, որից 87-ը՝ գյուղերից, իսկ 8-ը՝ Ախալքալաքից, տեղափոխվում են Բարալեթ գյուղի մանկապարտեզ։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, հայտատուն պետք է ներկայացնի տեխնիկապես լավ վիճակում գտնվող տրանսպորտային միջոց և ապահովի երեխաների անվտանգ տեղափոխումը։ Տրանսպորտային միջոցը պետք է վարի որակավորված և փորձառու վարորդ, ով ունի համապատասխան կարգի վարորդական իրավունք, որը պետք է հաստատվի համապատասխան փաստաթղթերով:

Միկրոավտոբուսները չպետք է աշխատեն բնական գազով, իսկ թեթև մարդատար մեքենան (4 տեղանոց) պետք է արտադրված լինի 2010 թվականին կամ ավելի ուշ։ Տրանսպորտավորումը կսկսվի 2025 թվականի փետրվարի 1-ից։ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը 2025 թվականի հունվարի 15-ից։ Մինչև փետրվարի 1-ը երեխաների տեղափոխումը կիրականացվի նախորդ պայմանագրի, հին մրցույթի հիման վրա։

Երբ են վերսկսելու մունիցիպալիտետի նախադպրոցական հաստատություններն իրենց աշխատանքը

Երեխաների տեղափոխման համար տրանսպորտային միջոց հատկացվում է, եթե մինչև կրթական հաստատություն հեռավորությունը 3 կմ-ից ավելի է։