Ախալքալաքի մունիցիպալիտետում կաթի գինը նվազել է, 1 լիտր կաթը մոտավորապես արժե 1 լարի։ Ինչի պատճառով, Սուլդա և Դադեշ գյուղերի բնակիչները, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մտածում են կրճատել անասունների գլխաքանակը, քանի որ այն եկամտաբեր չէ։

Ջավախքի անասնապահները բողոքում են կաթի ցածր գնից։ Շատ գյուղերում կաթի վաճառքը գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ գների անկումը լուրջ խնդիր է նրանց համար:

Սուլդա գյուղից Արարատ Ջանոյանի խոսքով, անասնապահությունը նրա համար դարձել է ոչ եկամտաբեր զբաղմունք։

«Այս տարի նույնպես կաթի գինը չթանկացավ: 1 լարիից ավելի կաթի համար չեն վճարում, ասում են, որ իրենց ապրանքը չի վաճառվում: Օրենք չկա, որ գործընթացը վերահսկի, իսկ նրանք տալիս են այնքան, որքան ուզում են: 0,5 լիտր հասարակ ջուրը խանութում վաճառվում է 1 լարիով, իսկ մեր կաթի 1 լիտրն արժե 1 լարի»։

Եթե մեկ տարի առաջ Արարատ Ջանոյանն ուներ 12 կով, բայց հիմա ընդամենը 6 կով կա իր անասնագոմում։ Կաթի գնի պատճառով նա կրճատել է անասունների գլխաքանակը։

Վերջինիս խոսքով, Սուլդայում մարդիկ մոտավոր տվյալներով 25%-ով կրճատել են անասունների գլխաքանակը։ Եթե 3 տարի առաջ գյուղում կար 1500 գլխաքանակ անասուն, ապա հիմա մնացել է ընդամենը 1100-1200։

Հայկազ Սարգսյանը հարևան Դադեշ գյուղից է, նա ևս զբաղվում է անասնապահությամբ է։ Գյուղի խոշոր ֆերմերներից է: Երկար տարիներ է զբաղվում է  անասնապահությամբ:

«Գյուղատնտեսության նախարարությունը չի աջակցում ֆերմերներին։ Կաթի ցածր գինը չի նպաստում անասնապահության զարգացմանը։ Այդ պատճառով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գնալով պակասում է: Ներկա պահին չեմ կրճատել անասուններ քանակը, բայց եթե կաթի գինը նույնը մնա, ապա հնարավոր է, որ կրճատեմ անասուններ գլխաքանակը»,- ասում է Հայկազ Սարգսյանը:

Անասնապահների համար ընդունելի չէ 1 լիտր կաթը վաճառել 1 լարիով։ Սակայն այլ ելք չունեն, քան այդ գնով հանձնել։ Մինչ այս, 1 լիտր կաթը վաճառվում էր 1,6-1,8 լարիով, ինչը նպաստեց նրան, որ շատերը վարկեր վերցրեցին և ավելացրին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, մտածելով, որ այն եկամաբեր է։ Արդյունքում հայտնվել են անելանելի իրադրության մեջ։ Շատերը չեն կարողանում ժամանակին մարել վարկերը, ստիպված նորից վաճառում են վարկով ձեռքբերված անասուններին։

Շրջանի անասնապահները հայտնվել են ծանր վիճակում։ Ասում են՝ եթե այսպես շարունակվի, շրջանում կտրուկ կկրճատվի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։