Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Վրաստանն ամենամեծ պարտքն ունի Ֆրանսիային, որին հաջորդում են Գերմանիան, Ճապոնիան և այլն։

  • Ֆրանսիա՝ 770,3 մլն ԱՄՆ դոլար
  • Գերմանիա՝ 568,4 մլն ԱՄՆ դոլար
  • Ճապոնիա՝ 125,8 մլն ԱՄՆ դոլար
  • Ավստրիա՝ 11,1 մլն ԱՄՆ դոլար
  • Քուվեյթ՝ 10,08 մլն ԱՄՆ դոլար

Բացի այդ, Վրաստանը Ռուսաստանին պարտք է 7,870 մլն դոլար, Թուրքիային՝ 2,242 մլն դոլար, Ղազախստանին՝ 1,252 մլն դոլար և այլն։

Ըստ խոշոր պարտատերերի 2024 թվականի նոյեմբերի դրությամբ.

  • Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ)՝ 2,263 մլրդ. դոլար
  • Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՎԶՄԲ)՝ 1,633 մլրդ. դոլար
  • Եվրոպական ներդրումային բանկ (EIB)՝ 1,081 մլրդ. դոլար
  • Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ասոցիացիա (ՄԶԱ) ՝ 488,4 մլն. դոլար
  • Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)՝ 177,4 մլն. դոլար

Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,642 միլիարդ դոլարը (24,021 միլիարդ լարի՝ այսօրվա փոխարժեքով): Սա 3,513 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի նոյեմբերի դրությամբ պետական պարտքի ծավալը կազմել է 8,646 մլրդ դոլար, այն ժամանակվա փոխարժեքով՝ 23,455 մլրդ լարի։

Նյութը՝ bizzone.info-ից