2024 թվականի նոյեմբերին Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվն աճել է 6,4%-ով և կազմել 685 942 մարդ։

Սոցիալական ծառայությունների գործակալության վիճակագրության համաձայն՝ այդ անձանցից 457 574-ը միայն կենսապահովման նպաստ ստացողներն են, իսկ 228 368-ը՝ զբաղվածության պետական ​​աջակցության ծրագրին մասնակցող անձինք, որոնց 4 տարի երաշխավորված կլինի սոցիալապես անապահով կարգավիճակի պահպանումը։

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպաստ է ստացել 644 676 մարդ։ Դրանցից 439 792-ը ստացել է միայն կենսապահովման նպաստ, իսկ զբաղվածության ծրագրում ընդգրկվել է 204 884 մարդ։

Վրաստանում բնակչության սոցիալապես անապահով խավերի զբաղվածության ծրագիրը գործում է 2022 թվականի երկրորդ կեսից։