Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում նոյեմբերի 29-30-ը և դեկտեմբերի 1-2-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Նոյեմբերի 29-ից Վրաստանում անձրև կտեղա, տեղումները կդադարեն։ Արևմտյան Վրաստանում ցերեկը տաքանալու է, իսկ արևելյան Վրաստանում կպահպանվի ցուրտ եղանակը։

Թբիլիսիում մինչև դեկտեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 2-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)՝ առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -4, +1 աստիճան, գիշերը կնվազի մինչև -8, -13 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1, +6 աստիճան, գիշերը կնվազի մինչև -6, -10 աստիճան։