Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հուլիսի 14-15-ի համար եղանակի վերաբերյալ նախազգուշացում է հրապարակել։
Գործակալության տվյալներով՝ հուլիսի 14-ի ուշ կեսօրից մինչև հուլիսի 15-ի առավոտը Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի, Սամցխե-Ջավախեթի, Շիդա Քարթլի և Մցխեթա-Մթիանեթի շրջաններում սպասվում են պարբերաբար անձրևներ, տեղ-տեղ՝ ուժեղ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և ուժգին քամի։
Առատ անձրևները կարող են հանգեցնել գետերի մակարդակի բարձրացման, փոքր գետերում ջրհեղեղների, ինչպես նաև սողանքների և սելավների առաջացման բլրոտ և լեռնային շրջաններում (վտանգի մակարդակը՝ միջին)։

