Անցյալ ամիս ՆԳՆ միգրացիոն վարչության աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա երկրից վտարել են տարբեր երկրների 42 քաղաքացու։
Արտասահմանյան երկրների որոշ քաղաքացիներ ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մի քանիսը բռնի կերպով վտարվել են երկրից Միգրացիոն վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում։
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» վրացական օրենքի հիման վրա Վրաստանից վտարվել են Թուրքմենստանի, Իրաքի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իրանի, Նիգերիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հորդանանի և Պակիստանի 42 քաղաքացիներ։
Վտարվածների թվում կան Վրաստանի տարածքում տարբեր հակասոցիալական գործունեություն ծավալող անձինք։
Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունն այն մարմինն է, որը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա իրավասություններից է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների նույնականացումը և Վրաստանից վտարումը։