Ախալքալաքի բոլոր 3 մանկապարտեզների շենքերի վերանորոգման պատճառով սաների մի մասը հաճախում է գյուղական մանկապարտեզներ։ Քաղաքի մանկապարտեզների 571 երեխայից մունիցիպալիտետի տարբեր մանկապարտեզներ են հաճախում մոտ 100 երեխա։
Սեպտեմբերի 16-ից, արձակուրդներից հետո, քաղաքի մանկապարտեզների այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, տեղավորվել են մունիցիպալիտետի այլ մանկապարտեզներ։ Ըստ մանկապարտեզների միավորման, նրանք տեղափոխման դիմումներ են ընդունել միայն աշխատող ծնողներից, անապահով ընտանիքներից և առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողներից։ Մանկապարտեզների միավորումը չի ընդունել չաշխատող ծնողների դիմումները, քանի որ երեք մանկապարտեզների բոլոր սաներին չեն կարող տեղավորել գյուղերի նախադպրոցական հաստատություններում։
Jnews-ը անցյալ շաբաթ գրել էր Կումուրդո գյուղի մանկապարտեզ տեղափոխված երեխաների թվի մասին, այդ ժամանակ Կումուրդոյի նախակրթարան էր հաճախում քաղաքի մանկապարտեզների 36 սան։ Սակայն վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը փոխվել է, և ավելի շատ երեխաներ են սկսել հաճախել մանկապարտեզներ: Այսպիսով, սեպտեմբերի 23-ի դրությամբ քաղաքի մանկապարտեզների 42 սան տեղափոխվում է Կումուրդո գյուղի մանկապարտեզ։ Բացի այդ, քաղաքի թիվ 3 մանկապարտեզ հաճախած Կորխ, Օրջա, Մուրջախեթ, Թոթխամ և Արագվա գյուղերից 37 սան այժմ հաճախում է Խուլգումո գյուղի մանկապարտեզ։ 8 երեխա տեղափոխվում է Չունչխա գյուղի մանկապարտեզ.
Բացի այդ, ըստ Մանկապարտեզների միավորման տեղեկության, երեք մանկապարտեզի աշխատող անձնակազմի աշխատավարձերը պահպանելու նպատակով նրանք աշխատանքի են տեղավորվել մունիցիպալիտետի տարբեր մանկապարտեզներում։
Մունիցիպալիտետը տրանսպորտ է տրամադրել երեխաների և մանկապարտեզի աշխատողների տեղափոխման համար։
Նշենք, որ այս տարի քաղաքի բոլոր մանկապարտեզները հիմնովին վերանորոգվում կամ կառուցվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։
400 երեխայից միայն 36-ն ունի մանկապարտեզ հաճախելու հնարավորություն