Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ գյուղատնտեսները բախվում են մի շարք խնդիրների՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութատեխնիկական։
Աշխատուժի պակասը, եղանակային վատ պայմաններից վախը, սեփական բերքը ժամանակին հասցնել հավաքելը շտապեցնում է ֆերմերներին։ Սակայն, դժվար է բերքահավաքի թեժ ընթացքին անհրաժեշտ աշխատուժ հավաքել, որն ուղիղ ազդում է նաև աշխատուժի վարձատրության վրա։ Ֆերմերները ջանքեր են գործադրում բավականաչափ «ձեռքեր» գտնելու՝ ժամանակին բերքահավաքը ավարտելու համար, այդպիսով՝ մեծացնելով ավելի թանկ աշխատուժից կախվածությունը:
Մեզ հետ զրույց ունեցած ֆերմերներից մեկը նշում է՝ երբ նոր էր սկսել բերքահավաքը, աշխատողներին վճարում էր օրական 50-60 լարի, իսկ հիմա ստիպված է վճարել 60-70 լարի։ Նա նաև ավելացնում է, որ պարարտանյութերի, թունաքիմիկատների և վառելիքի թանկանալը հանգեցրել է կարտոֆիլի ինքնարժեքի բարձրացմանը:
Ախալքալաքում խնդիր է նաև կարտոֆիլի իրացումը՝ ժամանակին ու շահավետ։
Ինչպես անցած տարիներին է եղել, այնպես էլ հարևան երկրներից ներկրվող կարտոֆիլը որոշիչ ազդեցություն է ունենում տեղական արտադրանքի գնի վրա։ Տեղի ֆերմերները չեն կարողանում շահութաբեր գներով վաճառել իրենց արտադրանքը։
Եթե, օրինակ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում տաս օր առաջ մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվում էր 60-70 թեթրիով, ապա այս պահին գները տատանվում են 45-55 թեթրիի սահմաններում։
Ախալքալաքում այս տարի կարտոֆիլի բերքն աննախադեպ շատ է