Հասարակություննորություններ 28 Օգոստոսի, 2024 • Ախալքալաքի դպրոցներում թափուր հաստիքներ կան

Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք դպրոցներում տարբեր առարկաներից թափուր աշխատատեղեր կան, այս մասին տեղեկությունը հրապարակված է teachersjob.ge կայքում:

Այսպիսով՝

Կարծախի հանրային դպրոցում ուսուցչի ազատ հաստիքներ կան հետևյալ առարկաներից՝
— V, VI, VII, VIII, IX դասարանների երաժշտություն,
— V, VI, VII, VIII, IX, X դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ,
— IV, V, X, XI դասարանների օտար լեզու (անգլերեն),
— I, III, V, VI դասարանների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
— X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, ինչպես նաև հատուկ ուսուցչի և գրադարանավարի ազատ հաստիքներ:

Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցում՝

— I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ,
— կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի օգնականի և փոխտնօրենի ազատ հաստիքներ:

Բարալեթի թիվ 1 հանրային դպրոցում կա IX դասարանի մաթեմատիկայի ուսուցչի ազատ տեղ:

Ագանայի հանրային դպրոցում կա դպրոցի բժշկի ազատ հաստիք:

Սուլդայի հանրային դպրոցում կա՝

— I, III, V, VI դասարանների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
— XI դասարանի մաթեմատիկայի,
— դպրոցի բժշկի և հատուկ ուսուցչի ազատ տեղեր:

Վարևանի հանրային դպրոցում կա՝

— VII, VIII, IX դասարանների երաժշտության,
— VIII, IX դասարանների բիոլոգիայի,
— XI, XII դասարանների պատմություն առարկաների ուսուցիչների ազատ հաստիքներ:

Ազավրեթի հանրային դպրոցում կա XI դասարանի աշխարհագրություն առարկայի ուսուցչի ազատ հաստիք:

Ազմանայի հանրային դպրոցում կա II դասարանի տարրական դասարանի ուսուցչի ազատ հաստիք:

Ալաստանի հանրային դպրոցում կա՝

— VII դասարանի պատմություն,
— V մեր Վրաստանը,
— XI դասարանի ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն առարկաների ուսուցիչների ազատ հաստիքներ:

Մեծ Սամսարի հանրային դպրոցում կա՝

— IX, X, XI, XII դասարանների Վրացերենը որպես երկրորդ լեզու ոչ վրացալեզու դպրոցներում,
— II, III դասարանների շախմատի,
— VIII, IX, X, XI, XII քիմիայի,
— II, III, V, VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտության առարկաների ուսուցիչների ազատ հաստիքներ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝