Վրացական գինու արտահանումը 2024 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,9%-ով։ Ըստ Վրացստատի՝ 2023 թվականի առաջին յոթ ամսում արտահանվել է ավելի քան 51 հազար տոննա բնական խաղողի գինի` 149,8 մլն դոլարի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 60 հազար տոննա՝ 173,7 մլն դոլարի, հայտնում է bizzone.info-ն։
Այս տարի հաշվետու ժամանակահատվածում վրացական գինու ամենամեծ ծավալն արտահանվել է Ռուսաստան։ Բնական խաղողի գինիների արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 81%:
Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին վրացական գինու արտահանողական ամենամեծ շուկաներն այսպիսի տեսք ունի.
- Ռուսաստան՝ 44,6 հազար տոննա 121,4 մլն դոլար,
- Լեհաստան՝ 3,6 հազար տոննա 9 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 2,4 հազար տոննա 6,8 մլն դոլար արժողությամբ,
- Ղազախստան՝ 1,9 հազար տոննա 6,2 միլիոն դոլար,
- Չինաստան՝ 1,3 հազար տոննա 4,8 մլն դոլար արժողությամբ,
- Բելառուս՝ 1,5 հազար տոննա 4,2 միլիոն դոլար,
- ԱՄՆ՝ 710 տոննա 4,2 մլն դոլար արժողությամբ,
- Գերմանիա՝ 799 տոննա 3,5 մլն դոլար արժողությամբ,
- Լատվիա՝ 606 տոննա 2,3 մլն դոլար,
- Լիտվա՝ 375 տոննա 1,3 մլն դոլար արժողությամբ: