Այսօր՝ հունիսի 26-ին, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնում տեղի է ունեցել «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի տեղական մակարդակի կազմակերպչական երրորդ աշխատանքային հանդիպումը։ «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթին հայտ ներկայացրած ուսուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով։
Ինչպես տեղեկացնում է Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը մասնակցել են արդեն կազմավորված հանձնաժողովի անդամները` ՏԻՄ ներկայացուցիչներ՝ սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի հանձանաժողովներիի նախագահներ Սեդա Մելքումյանը և Սողոմոն Ասլանյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Կրթա-մշակութային ծառայության ղեկավար Օլիկո Մելիքիձեն, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը:
Ընդգծենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներից «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթին թվով 19-ը ուսուցիչ է նախագիծ ներկայացրել և հանդես եկել շնորհանդեսով։
Ընդգծենք, որ այս տարի առաջին անգամ, մինչև ազգային մակարդակ հասնելը, Ախալքալաքում կազմակերպվում է մրցույթ՝ տեղական մակարդակով, որին մասնակցելու հնարավորություն ունեն մունիցիպալիտետի հանրային դպրոցների ուսուցիչները՝ ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:
Կարդացեք նաև՝
- Փոփոխվել է «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի անցկացման ձևաչափը
- Ախալքալաքում «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթին 19 հայտ է ներկայացվել
Տեղական մակարդակով մրցույթի անցկացման համար Կրթական ռեսուրս կենտրոնը մշակել է հետևյալ չափորոշիչներ, ըստ որոնց կանցկացվի «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի մասնակիցների ընտրությունը։
Պարտադիր պահանջներ՝
- ուսուցիչն անպայման պետք է լինի տեղացի,
- աշխատանքային փորձը՝ 15 տարի և ավելի,
- չպետք է լինի տնօրինության կամ վարչակազմի անդամ։
Իրականացվելիք ակտիվություն/ ակտիվություններ․
պետք է մասնակցի «Ամենաստեղծագործական ուսումնական նախագիծ» մրցույթին, որում պետք է արտացոլվի՝
- ռազմավարություն և կոնկրետ գործողություն,
- դպրոցի առաքելությունն ու տեսլականը,
- օգուտ/շահ դպրոցական համայնքի համար,
- գործողություն, որն ապահովում է ծնողների ներգրավվածությունը,
- ընդգրկման շրջանակը (դպրոց, մունիցիպալիտետ և այլն),
- օգտագործված ռեսուրսները։