«Քայլեր» վերականգնողական կենտրոնը, որն օգնում է զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց օգնելու հնարավորություններն ընդլայնելու համար, դրամաշնորհի կարիք ունի։ Կենտրոնը չի կարող ընդլայնվել սեփական եկամուտներով։ Կենտրոնը կդիմի դրամաշնորհի համար, եթե լինի համապատասխան դրամաշնորհային մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ կարող է ընկնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ներքո:

Ախալքալաքի «Քայլեր» կենտրոն հաճախում է 37 երեխա, թեև կազմակերպության համահիմնադիր Գիորգի Մելիքիձեի խոսքով, պաշտոնական տվյալների բազայում, գրանցված է 80 սահմանափակ կարողություն ունեցող երեխա, որոնց հետ կենտրոնում աշխատում են: Նման կենտրոն, 2023 թվականին, բացվել է նաև Նինոծմինդայում։

Գործունեության 2 տարիների ընթացքում Կենտրոնն օգնում է երեխաներին զարգացման հարցում։ Այն ավարտել է չորս երեխա:

«Նրանք արդեն բուժվել են ու չեն գալիս, նրանց թիվը քիչ է, բայց այդպիսիք կան։ Ցավոք սրտի, երեխաներին մեզ մոտ շատ ուշ են բերում, երբ արդեն շատ դժվար է ինչ-որ բան փոխել։ Մեզ մոտ բերում են ոչ միայն աուտիզմով, այլեւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների»,- ասում է Մելիքիձեն։

Կենտրոնն առաջարկում է ծառայություններ տարբեր ախտորոշումներով (աուտիզմի սպեկտր, վարքային խանգարումներ, խոսքի խանգարումներ, զարգացման ուշացումներ և այլն) 0-ից 18 տարեկան երեխաների և դեռահասների համար:

Ախալքալաքի կենտրոնը բացվել է 2022 թվականին Եվրոպական միության և «Mercy Corps»-ի 14 000 լարի ֆինանսական աջակցությամբ։ Այժմ կենտրոնը գործում է պետական ծրագրերի և սպասարկման վճարներից ստացված եկամուտներով։ «Քայլեր»-ը չի մտնում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի տակ, քանի որ 2023 թվականին դրսից ստացված դրամաշնորհներ չեն եղել։ Սակայն, ըստ Գիորգի Մելիքիձեի, եթե լինեն համապատասխան մրցույթներ, անպայման կմասնակցեն։ Նա նույնիսկ չի էլ մտածում, որ այս դեպքում անհրաժեշտ կլինի «Օտար ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների» ռեգիստրում գրանցումը։

Գիորգի Մելիքիձեն վստահ է, որ առանց արտաքին ֆինանսավորման իրենք չէին կարողանա բացել «Քայլեր» կենտրոնը։ Իսկ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, նա չի գտնում, որ վերաբերվում է «Քայլեր» կենտրոնին։

«Եթե այս ֆինանսավորումը չլիներ, ես չէի կարողանա սկսել այս գործը, քանի որ դա մեծ ծախսեր էր պահանջում։ Ուսուցիչների վերապատրաստումն արժե 1000 լարիից մինչև 1800 լարի… Մեզ համար դժվար է շարունակել աշխատանքն առանց դրամաշնորհների, դրանք շատ կարևոր են այս ուղղություններում։ Եթե հիմա լիներ նախագիծ, որով ես կկարողանայի էի ձեռք բերել կամ վարձակալել տարածք, որն ունի թեքահարթակ, ես կօգտվեի դրանից, և կենտրոնը կսկսեր աշխատել ոչ միայն զարգացման խնդիրներ ունեցող երեխաների, այլ նաև ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ» , – ասում է Գիորգի Մելիքիձեն։

«Քայլեր» կենտրոնը բացել է երիտասարդ ընտանիք, որն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխա: Ծնողները ստեղծել են գոտի, որպեսզի երեխաները, որակյալ մասնագետների մասնակցությամբ, կարողանան զարգանալ, շփվել ակտիվ և անմիջականորեն։

«Մենք տեսանք, որ այս խնդիրներով երեխաներ շատ ունենք, բանն այն է, որ մեծ քաղաքներում նման կենտրոններ կան, երեխաներին այնտեղ տանելը կապված է բազմաթիվ խնդիրների հետ՝ ճանապարհի, ծախսերի, լեզվի չիմացության։ Մեր կենտրոնը միակն է Ախալքալաքում։ Նման երեխաների ծնողներն իրենք էլ շատ քիչ բան գիտեն այս մասին»,- ասաց Գիորգի Մելիքիձեն։

Կենտրոնն ունի ուսուցիչների և ֆիզիոթերապևտների կարիք։ Մունիցիպալիտետում նման մասնագետներ չկան, բայց կան բավական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք ունեն այդ մասնագետների օգնության կարիք։

Կենտրոնում երեխաները պարապում են օրական 1 ժամ։ Մեկ ժամ պարապմունքի արժեքը 20 լարի է։ Երեխաների հետ, ABA ծրագրով, աշխատում են 7 հավաստագրված ուսուցիչներ:

Երկու տարի է, ինչ կենտրոնը գործում է նաև Առողջապահության նախարարության պետական ծրագրով, ըստ որի կենտրոնն աշխատում է մինչև 7 տարեկան երեխաների հետ, ովքեր ունեն զարգացման խնդիրներ։ Յուրաքանչյուր երեխայի ամսական հասնում է 8 ժամ անվճար պարապմունք։

Մելիքիձեի խոսքով, հենց որ երեխաները դառնում են 7 տարեկան, և այս ծրագրով նրանց այլևս ֆինանսավորում չի հասնում, նրանք դադարում են հաճախել կենտրոն, քանի որ արդեն պետք է վճարեն նրանց ծնողները, իսկ այդպիսի հնարավորություն ոչ բոլոր ծնողներն ունեն։

Կենտրոնի եկամուտները բավարարում են ուսուցիչների աշխատավարձի, վարձավճարի և կոմունալ ծախսերը հոգալու համար։ Կազմակերպության հիմնադիրներն աշխատում են էնտուզիազմի հաշվին։

Ախալքալաքում աուտիզմ ունեցող երեխաների համար բավեց «Քայլեր» կենտրոնը