նորություններ 3 Հունիսի, 2024 • Գումբուրդոյի տաճարի վերանորոգման աշխատանքների ընթացքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Գումբուրդո գյուղի տաճարի վերանորգման աշխատանքները կրկին վերսկսվել են: Այս փուլի համար հայտարարված էլեկտրոնային մրցույթի վերջնաժամկետը մինչև սեպտեմբեր ամիսն է։ Մնացած աշխատանքների համար նոր էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի ։

Աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենի խոսքով, վերականգնման աշխատանքներն ընթանում են սովորական ռեժիմով, խնդիրներ չեն առաջանում։

«Ըստ մեր կնքած պայմանագրի՝ այս փուլում պետք է կատարենք արևմտյան կողմի կամարի վերականգնման աշխատանքները։ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը սեպտեմբերից հետո նոր էլեկտրոնային մրցույթ կհայտարարի: Աշխատանքների ընթացքում ոչ մի խնդիր չենք ունեցել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Արքիտեքս» ընկերության տնօրեն Վլադիմեր Տափնաձեն։

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը facebook-յան էջում հրապարկել է  այս պահին կատարվող աշխատանքների մասին տեղեկատվություն, որում մասնավորապես ասվում է․

«Այս փուլում եկեղեցու արևմտյան հատվածի կենտրոնական նավակի վրա տեղադրվել է ջրամեկուսիչ շերտ, և ներկայումս իրականացվում է պատի բյուրեղյա սալիկների դասավորության աշխատանքները։ Իսկ հյուսիս-արևմտյան և հարավարևմտյան հատվածների թևերի անկյուններում դեկորատիվ, բարդ մակերեսային դետալների տեղադրում է կատարվում։

Գործակալության կողմից ընթացիկ փուլի աշխատանքներն իրականացնելու համար հատկացվել է 836 536 լարի։

Հաշվի առնելով տաճարի ծանր վիճակը՝ 2015 թվականին ավարտվել է վերականգնման նախագծային փաստաթղթերը, իսկ 2016 թվականից «Քարթու» հիմնադրամն աստիճանաբար սկսել է հուշարձանի վերականգնողական լայնածավալ աշխատանքները, մասնավորապես իրականացվել է մաքրման և հնագիտական ​​աշխատանքներ։ Հավաքվել է տաճարի արևմտյան թևի հիմքը, ամբողջությամբ վերականգնվել են նաև արևմտյան թևը և նրա հյուսիսային և հարավային միջանցքները, ինչպես նաև ամողջությամբ վերականգնվել է տաճարի հարավային դարպասը և ծածկվել բյուրեղյա ծածկով (ლორფინის სახურავით)։ Վերոնշյալ աշխատանքների համար հիմնադրամի կողմից ծախսվել է 1 878 637 լարի»։

Հատկանշական է, որ Jnews-ը բազմիցս է անդրադարձել այս թեմային, և շատ անգամ պաշտոնական դիմում ներկայացրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությանը աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, սակայն մեր նամակները մնացել են անպատասխան։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝