նորություններ 5 Մարտի, 2024 • Գոմցյանը 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ տարավ առաջին հաղթանակը

Ախալքալաքցի մարզիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար։ Այսօր նա իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում։

Մարտի 3-11-ը Իտալիայի Բուստո-Արսիցիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի օլիմպիական աշխարհի առաջին որակավորման մրցաշարը։ Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, Թբիլիսիի ժամանակով 00:00-ին, մրցաշարում Արտյուշ Գոմցյանի առաջին մենամարտը կայացավ 57 կգ քաշային կարգում պաղեստինցի բռնցքամարտիկ Աբուսալ Վասիմի հետ։

Գոմցյանը հաղթեց մրցակցին և պայքարը կշարունակի օլիմպիական ուղեգրի համար։ Ուղեգիր ստանալու համար բռնցքամարտիկին անհրաժեշտ է հաղթել ևս 3 մենամարտում։

670 մարզիկներն Իտալիայում կպայքարեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար։ 28 քվոտան կբաշխվի տղամարդկանց, իսկ 21 քվոտան՝ կանանց միջև։ Քվոտա ունեցողների մեծ մասը կորոշվի մարտի 10-ին և 11-ին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝