Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, — այս մասին փոխանցում է նախագահի աշխատակազմը։
«Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, որպեսզի բնական աղետների դեմ պայքարում խոչընդոտ չստեղծվի, ժամանակին համապատասխան ակտեր ընդունվեն և արագ արձագանք տրվի»,- ասվում է փետրվարի 8-ի ուշ երեկոյան նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

