2023 թվականի դեկտեմբերին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 42,4%-ով։
Վրաստանի Ազգային բանկի վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստան է ուղարկվել 308,29 մլն դոլար։ Դրանցից 122,11 միլիոնը ԵՄ երկրներից են, իսկ 186,18 միլիոնը՝ այլ երկրներից։
Դեպի Վրաստան դրամական փոխանցումների առաջին եռյակը.
- Ռուսաստան՝ 70,58 մլն (22,9%)
- Իտալիա՝ 49,68 մլն (16,11%)
- ԱՄՆ՝ 46,19 մլն (14,98%)
Չնայած առաջատար դիրքին՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների տարեկան աճի տեմպերը կտրուկ նվազել են 77,35%-ով, մինչդեռ ԱՄՆ-ից փոխանցումների տարեկան աճի տեմպերն աճել են 34,67%-ով։ Դրամական փոխանցումների կտրուկ աճ է գրանցվել Գերմանիայից (21,57 մլն, աճ՝ 27%-ով) և Իռլանդիայից (4,95 մլն դոլար, գրեթե 63%-ով աճ)։