նորություններ 27 Հուլիսի, 2023 • Եղանակը Վրաստանում հուլիսի 28-ից 29-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հուլիսի 28-ի ցերեկը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր են կայծակ, քամի, կարկուտ։ Իսկ ծովում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Ըստ գործակալության՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում կարող են սողանքների պատճառ դառնալ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Եղանակը տոնական օրերին

30 Դեկտեմբերի, 2025