Տնտեսություն 16 Հունիսի, 2023 • Վրաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է գրեթե 19%-ով

Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1716,6 լարի (մոտ 660 դոլար),- հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նախորդ տարեսկզբի համեմատ 18,7% աճ է գրանցվել։

Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում ամենաբարձր միջին աշխատավարձը կազմում է 3761,1 լարի, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 3631,3 լարի։

Բոլոր ոլորտներում տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր է, քան կանանց՝ 2053.4 լարի և 1375.7 լարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝