Նոյեմբերի 23-26-ը Երևանում անցկացվել է «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշար: Ախալքալաքի մարզահամալիրի սաները հաջողությամբ են հանդես եկել՝ զբաղեցնելով առաջատար հորիզոնականներ:
Ախալքալաքի մարզահամալիրից մրցաշարին մասնակցում էին 2006-07թթ. և 2008-09թթ. ծնված բռնցքամարտիկները: Բռնցքամարտի միջազգային մրցաշարին մեր սաները հանդես են եկել Ատոմ Էլիզբարյանի գլխավորությամբ: Թվով 9-ը բռնցքամարտիկից 7-ը զբաղեցրել է առաջատար հորիզոնական:
- Արթուր Առաքելյան՝ առաջին տեղ, 57 կգ քաշային կարգում
- Վենետիկ Զանդարյան՝ երկրորդ տեղ, 70 կգ քաշային կարգում
- Սամվել Ղազարյան՝ երկրորդ տեղ, 75 կգ քաշային կարգում
- Գրիշա Էլիզբարյան՝ երրորդ տեղ, 46 կգ քաշային կարգում
- Արտյուշ Այվազյան՝ երրորդ տեղ, 60 կգ քաշային կարգում
- Արթուր Մովսիսյան՝ երրորդ տեղ, 50 կգ քաշային կարգում
- Յուրա Գրիգորյան՝ երրորդ տեղ, 52 կգ քաշային կարգում
Մրցաշարն անցկացվում էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ավելի քան 150 պատանի բռնցքամարտիկներ: