Մեր հերթական «Խորհուրդներ մասնագետից» հաղորդաշարում անգլերենի ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը խորհուրդներով կկիսվի, թե ինչպես սովորել լեզուն ավելի արդյունավետ ու հեշտ։
Մասնագետը, մասնավորապես, խորհուրդ է տալիս.
— ավելի լավ է երեխաներին լեզուն սովորեցնել մանկուց՝ ուսուցման տարրեր սերմանելով նրանց ամենօրյա զբաղմունքների մեջ:
— մուլտֆիլմերը կարող են օգնել դրան, բայց կարևոր է ընտրել ճիշտ մուլտֆիլմ, երգերի արտահայտությունները լավագույնս են հիշվում:
— չափահաս տարիքում ևս հնարավոր է լեզուն իսկապես սովորել, կարևոր է միայն ընտրել ուսուցման համակարգ՝ կոնկրետ անձի կարիքներից, գործունեության տեսակից ելնելով (օրինակ՝ բիզնես անգլերեն, իրավաբանական անգլերեն և այլն):
— առցանց դասընթաց ընտրելու համար Գայանեն խորհուրդ է տալիս խնդրել 1-2 փորձնական դաս՝ հասկանալու համար, թե որքան հարմարավետ եք զգում այս դասընթացում, ունե՞ք դրական դինամիկա։
— ըստ Գայանեի՝ չպետք է վստահել դասընթացներին, որոնք խոստանում են լեզու սովորել երկու օրում, մեկ շաբաթում, մեկ ամսում։