Քաղաքականություն 22 Հունիսի, 2022 • Լոմջարիա. «Մարդիկ չեն հոգնել պայքարել արժեքների համար»

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խորհրդարանի դիմաց տեղի ունեցած՝ «Տուն դեպի Եվրոպա» բազմահազարանոց հանրահավաքին գրել է.

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության 80%-90%-ը ցանկանում է դեպի Եվրոպա և դա իրականություն է։
Եթե ​​հանրահավաքին բոլոր կուսակցությունների կողմնակիցները ներկա էին, ապա սա անսովոր դեպք է։ Ենթադրենք, որ մարդիկ քայլեր են ձեռնարկում ապաբևեռացման պահանջը բավարարելու համար։

Վրաց հասարակությունը շատ ավելի առաջադեմ և եվրոպական է, քան վրաց քաղաքական վերնախավը։ Իշխող կուսակցության քարոզչությունն ու քայլերը, որոնք մշտապես ուղղված էին հետխորհրդային մտածելակերպով կարծրատիպեր ստեղծելուն, պարզապես չեն աշխատում: Մարդիկ չեն հոգնել պայքարել արժեքների համար, նրանք պարզապես հոգնել են ներկայիս ընդդիմադիր քաղաքական ուժի մեծ մասից, և դա վրացական ժողովրդավարության թուլությունն է ավտորիտար կառավարման հետ մեկտեղ»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսում «Տուն դեպի Եվրոպա» խորագրով բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց:

Տուն դեպի Եվրոպա. Թբիլիսիում հանրահավաքը շարունակվում է

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝