Հասարակություն 8 Հունիսի, 2022 • Յուրաքանչյուրը կարող է ստուգել, արդյո՞ք հայտնվել է խաղամոլների «սև ցուցակում»

2022 թվականի մարտի 1-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության տվյալների բազայում` խաղամոլությամբ տառապող քաղաքացիների ցուցակում ընդգրկվել է 1200 անձ, որոնցից 14-ը՝ դատական որոշմամբ, իսկ 1105 հոգին՝ անձնական խնդրանքի հիման վրա։ Այս մասին հայտնում է Եկամուտների ծառայությունը։

Ազարտային և/կամ շահումով խաղերի կազմակերպիչները (բացառությամբ խրախուսիչ խաղարկությունների) հնարավորություն ունեն ստուգելու Եկամուտների ծառայության պորտալում նշված ցուցակում անձի առկայությունը:

«Վիճակախաղերի, ազարտային խաղերի և մոլախաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի մարտի 1-ից խաղերի կազմակերպիչը պարտավոր է.

Թույլ չտալ գումարի փոխանցումը մի խաղացողից մյուսին:

Թույլ չտալ Վրաստանի մինչև 25 տարեկան քաղաքացիներին, մինչև 18 տարեկան օտարերկրյա քաղաքացիներին/քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցել մոլախաղերին և/կամ շահումով խաղերին։

Բացի այդ, ազարտային խաղերն արգելվում է.

— պետական նպաստ ստացող սոցիալապես անապահով անանց
— քաղաքացիական ծառայողներին
— անձանց, ովքեր դիմել են Եկամուտների ծառայություն՝ իրենց դեմ ինքնասահմանափակման մեխանիզմ կիրառելու խնդրանքով
— անձանց, ովքեր ընտանիքի անդամների պահանջով ընկել են դատարանի որոշման հիման վրա այսպես կոչված սև ցուցակ


Հնարավոր է ստուգել, արդյո՞ք դուք գտնվում եք Եկամուտների ծառայության մոլախաղերից կախվածություն ունեցող անձանց ցուցակներում հետևյալ հղումով:

Համակարգային էլեկտրոնային ձևով մոլախաղերի և/կամ շահումով խաղերի (բացառությամբ խրախուսիչ խաղարկությունների) կազմակերպման դեպքում խաղերի կազմակերպիչը պարտավոր է խաղացողի վերիֆիկացման օրվանից ամեն տարի կրկին անգամ վերիֆիկացնել անձին, ինչպես նաև ապահովել ազարտային խաղերի հաստատություն մուտք գործող անձանց մասին տեղեկությունների գրանցումը Վրաստանի ֆինանսների նախարարի կողմից սահմանված կանոնների համաձայն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝