Հասարակություն 19 Մարտի, 2022 • Ախալքալաքում վիրավոր թռչուն է գտնվել, անհրաժեշտ է օգնություն

Այսօր, կեսօրին Ագանա գյուղի բնակիչ Անդրանիկ Քերոբյանն իր բակում վիրավոր թռչուն է գտել։ Նա սկզբում մտածել է, որ դա հազվագյուտ, մոխրագույն կռունկ է, սակայն Ջավախքի Պահպանվող տարածքներից, նախնական գնահատմամբ, ասել են, որ դա կռունկ չէ։

Անդրանիկ Քերոբյանը նկատել է, որ շները բակում բարձր հաչում են, մոտենալով, նա նկատել է թռչնին։ Տուն է բերել, կերակրել նրան: Թռչունի թեւը կոտրված է։

Ջավախքի Պահպանվող տարածքներից հաղորդեցին, որ այժմ չկա ծառայություն, որը թռչունին կտանի բուժման։ Այնուամենայնիվ, գտնողին խնդրել են կերակրել և խնամել նրան, մինչև որ հնարավորություն ընձեռվի, և թռչունին հնարավոր լինի տեղափոխել Թբիլիսիի կենդանաբանական այգի, որտեղ նրան կարող են մասնագիտական օգնություն ցուցաբերել:

Անհետացող Կովկասյան կռունկը Ջավախքում

juravl1

Վերատպման կանոն