Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ՝ երկիրը չի կարողանա դիմակայել նոր փակմանը:
Ղարիբաշվիլիի խոսքով, խիստ սահմանափակումները վնասակար կլինեն Վրաստանի տնտեսության համար:
«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք պետք է կրկին փակել երկիրը և այլն: Ես ուզում եմ փաստել, որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Սա կառավարման ճանապարհն է: Մենք պետք է ամեն ինչ անենք համավարակը արդյունավետորեն կառավարելու համար: Մեր երկիրն այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը: Ոչ լոկդաունը, ոչ էլ այդ սահմանափակումները չեն արդարացվի, ավելին՝ դա վնասակար կլինի մեր երկրի տնտեսության համար: Դա կհանգեցնի լրացուցիչ մի քանի միլիարդ դոլար, կամ լարի վարկ վերցնելու անհրաժեշտություն: Հետևաբար, եթե դա այլևս չկրկնվի, և մենք ստիպված չլինենք դա անել, մենք խնդրում ենք բոլորին պատվաստվել, ինչն անվտանգ է», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

