Հասարակություն 5 Հուլիսի, 2021 • Գոռ Այվազյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին ու կպայքարի չեմպիոնության համար

Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում պարտության է մատնել իր մրցակցին և կշարունակի պայքարը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

Հուլիսի 3-ին Թբիլիսիում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որում մասնակցում է Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը: Նրան մարզում է Գագիկ Էլիզբարյանը: Գոռ Այվազյանը հանդես է գալիս 46 կգ քաշային կարգում:

Այսօր կայացավ նրա առաջին մենամարտը, 5: 0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թոֆիկ Գուլիևին և կշարունակի պայքարը չեմպիոնի կոչման համար:

Հուլիսի 8-ին տեղի կունենա Գոռ Այվազյանի երկրորդ մենամարտը: Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչ հուլիսի 13-ը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝