
«Արմենիա» ավիաընկերությունը սկսում է սեզոնային չարտերային թռիչքներ Երեւանից Բաթումի: Առաջին թռիչքն իրականացվել է հունիսի 15-ին:
Երեւան–Բաթումի–Երևան չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ` երեքշաբթի օրերին, մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը` շաբաթական երկու անգամ:
Վրաստանը կանոնավոր միջազգային թռիչքները վերականգնել է 2021 թվականի փետրվարի 1-ից՝ մեկամյա դադարից հետո:
Օդային ճանապարհով Վրաստան հասնելու համար օտարերկրացիները պետք է ունենան կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթ և բացասական PCR թեստի պաստասխան: