Այսօր, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաքի 5 վետերան մարզիկները օլիմպիական կրակը վազքով հասցրին Ախալքալաքի մշակույթի տան դիմաց:

Օլիմպիական կրակը փոխանցումներով Ախալքալաք հասցրին 5 վետերան և երիտասարդ մարզիկներ: Պատանեկան Օլիմպիական խաղերն անցկացվելու են Թբիլիսում, մինչ այդ Օլիմպիական կրակը շրջագայում է Վրաստանի քաղաքներով: Ախալքալաքում օլիմպիական կրակը կմնա մեկ գիշեր, որից հետո այն տարվելու է Նինոծմինդա: Արդեն հուլիսի 24-ին օլիմպիական կրակը կհանգրվանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Երեկոյան 18:00-ի սահմաններում երթևեկության համար փակվեց Ախալքալաքի Ազատության փողոցը, որտեղով պետք է անցներ ջահը: Քաղաքի կենտրոնական հրապարակում երաժշտական ու պարային կատարումներով հանդես եկան Մշակույթի տան երգի և պարի համույթները: Օլիմպիական ջահը «Ջավախք քեզ մատաղ» երգի հնչյունների ներքո հրապարակ հասցրեց Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

Հուլիսի 25–ից օգոստոսի 1–ը Թբիլիսիում անցկացվելու է Եվրոպայի ամառային պատանեկան օլիմպիական 13–րդ խաղերը: Նախնական տեղեկությունների համաձայն միջոցառմանը մասնակցելու են 49 երկրների 13–18 տարեկան 4 հազար մարզիկ–մարզուհիներ:

Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև՝ բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ և թենիս:

Մշակույթ • Սպորտ
Օլիմպիական կրակը հասավ Ախալքալաք
31 Մայիսի, 2015 • Agunik AyvazyanԿարդացեք նաև՝
Մարզիկների մեծարման արարողություն Ախալքալաքում (Photo)
11 Դեկտեմբերի, 2025
Հերթական ռեգբիի փառատոնն Ախալքալաքում
09 Դեկտեմբերի, 2025
Գոմցյանը հաղթեց իր առաջին մենամարտն Աշխարհի առաջնությունում
06 Դեկտեմբերի, 2025








