Հասարակություն 23 Մայիսի, 2018 • Ձերբակալել են «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի» ղեկավար Արարատ Սահարյանին

Կաշառք վերցնելու մեղադրանքով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ախալքալաքի շուկայի ղեկավար Արարատ Սահարյանին։

Սահարյանին իրավապահ մարմինները ձերբակալել են մայիսի 21-ին Ախալքալաքում։ Վերջինս անձնական շահերի համար վարձակալությամբ տարածք է տրամադրել և վերցրել 1000 լարի:

Ըստ գործի նյութերի Սահարյանը գործել է ավագ հսկիչի հետ, ըստ այդմ նրանք երկուսն էլ մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը խմբակային առևտրային կաշառք է նախատեսում։

Մեղադրյալ Արարատ Սահարյանը «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի» ղեկավար է նշանակվել 2014 թվականից։

Հիշեցնենք, որ «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի» ավագ հսկիչին Ֆինանսների նախարարության աշխատակիցները ձերբակալել էին մայիսի 16-ին: Վերջինիս նկատմամբ արդեն երկու ամսյա կալանավորման որոշում է ընդունվել, սակայն Մերուժան Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Նյութը՝ sknews.ge-ից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝