Տնտեսություն 18 Դեկտեմբերի, 2017 • Ախալքալաքում ասֆալտապատվել է մոտ 10 կմ ճանապարհ

Ախալքալաքի շրջանում 2017 թվականին ասֆալտապատվել է 5300 մ գյուղական ճանապարհ, որը կազմում է 2 262 504 լարի, իսկ 2 916 138 լարիի չափով՝ 4406 մ քաղաքային փողոցներ ու ավտոճանապարհներ:

Ախալքալաքում 2017 թ.-ին վերականգնվել ու ասֆալտապատվել է 5 բազմաբնակարան շենքի բակ, ընդհանուր առմամբ 708 687 լարիի չափով: Չի ասֆալտապատվել Աղմաշենեբելի 14 փողոցի շենքի բակը, թեև 2017 թվականի բյուջեով նախատեսված էր այն: Պատճառը շենքի բնակիչների հետ խնդիրներն են:

Ախալքալաքի ասֆալտապատվող փողոցների ցուցակը.

Թումանյան փողոց — 542 մ — 370 572 լարի
Կամոյի փողոց — 268 մ — 169 017 լարի
Մելիքիձե փողոց — 283 մ — 184 663 լարի
Նաբերեժնայա փողոց — 754 մ — 440 443 լարի
Լոմսաձեի փակուղի — 195m — 76176 լարի
Միկոյան փողոց — 81 մ — 26 864 լարի (աշխատանքները իրականացված չեն)
Ջիվանիի զանգվածը — 364 մ — 71 714 լարի
Ծերեթելի փողոց — 135 մ — 109 373 լարի
Մաշտոցի փողոց — 14 մ — 294 535 լարի
Ջավախեթի 1 նրբանցք — 167 մ — 71 474 լարի
Ջավախեթի 2 նրբանցք — 158 մ — 22 957 լարի
Դարբինյանի նրբանցք — 145 մ — 80 613 լարի
Դեմիրճյանի նրբանցք — 135 մ — 109 559 լարի
Վ. Սարգսյանի փողոց -150 մ — 118 398 լարի
Երևանյան փողոց — 201 մ — 193 427 լարի
Նաբերեժնայա նրբանցք — 238 մ — 194 514
Նաբերեժնայա փողոց — 316 մ — 257 567 լարի
Ռուսթավելի փակուղի — 95 մ — 51176 լարի

Քաղաքի փողոցների և բակերի հետ միասին 2017 թվականին իրականացվեց նաև գյուղական ճանապարհների ասֆալտապատում:

Ասֆալտապատվել է մայրուղուց դեպի Բարալեթ գյուղ տանող ճանապարհը, 3500 մ երկարությամբ: Ֆինանսավորումն իրականացվել է ինչպես տեղական, այնպես էլ պետական բյուջեից, որը կազմել է 1 637 843 լարի: Աշխատանքն իրականացրել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա»-ն:

Ասֆալտապատվել է 1800 մ երկարությամբ Ախալքալաք-Դիլիսկա-Չունչխա ճանապարհահատվածը, որի նախագիծը կազմել է 624 661 լարի:

Բարեկարգվել է նաև Էխտիլայից մինչ Մեծ և Փոքր Սամսար ճանապարհը: Ճանապարհը ծածկվել է մանրախիճով:

Շրջանի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները հիմնականում կատարել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, բացի Գումբուրդո գյուղում որոշակի հատվածի ասֆալտապատումից: Այնտեղ 373 մ (250 000 լարի) երկարությամբ տարածքը՝ կենտրոնական փողոցից մինչ գյուղի դպրոցը, պիտի ասֆալտապատեր անհատ ձեռնարկատեր Էդուարդ Սահարյանը, սակայն աշխատանքները չեն իրականացվել, նրանք տեղափոխվել են 2018թ:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների և ճանապարհների մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, շատ քիչ է մնացել ավարտելու քաղաքի ամբողջական ասֆալտապատումը:

«Մնացել է միայն 5-10%-ն, այն էլ քաղաքի ծայրամասերում: Հաջորդ տարի մենք կավարտենք քաղաքի փողոցների մնացած հատվածները ու ամբողջովին կանցնենք գյուղական ճանապարհների ասֆալտապատմանը», — ասում է Ռազմիկ Նահատակյանը:

Ռազմիկ Նահատակյանի խոսքերով, որակյալ ասֆալտապատման դեպքում այն պետք է ծառայի 5-ից 7 տարի:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝