նորություններ 2 Սեպտեմբերի, 2026 • Վրաստանից արտաքսվել է 93 օտարերկրյա քաղաքացի

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 93 օտարերկրյա քաղաքացու։

Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Կուբայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Իրաքի, Թուրքիայի, Կամերունի, Նիգերիայի, Բանգլադեշի, Բենինի, Եթովպիայի, Եգիպտոսի, Ճամայկայի, Սուդանի, Ալժիրի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 93 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝