նորություններ 9 Օգոստոսի, 2026 • Եղանակը Վրաստանում օգոստոսի 9-11-ը

Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 9-11-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են առատ տեղումներ։

Օթերևութաբանների կանխատեսմամբ՝ օգոստոսի 9-ին առատ տեղումներ են սպասվում Աջարիա-Գուրիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Ռաճա-Լեչխումիի, Քվեմո Սվանեթիի և Սամցխե-Ջավախեթիի ափամերձ և լեռնային շրջաններում։ Օգոստոսի 10-11-ին առատ տեղումներ են սպասվում Կախեթիի, Քվեմո Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի որոշ շրջաններում։

«Հնարավոր են կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։ Հնարավոր առատ տեղումները կարող են առաջացնել փոքրիկ գետերի հանկարծակի ջրհեղեղներ, ինչպես նաև սողանքների և սելավների առաջացում կամ ուժեղացում բլրոտ և լեռնային շրջաններում։ Վտանգի մակարդակը միջին է», — ասվում է Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝