Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ տարվա առաջին յոթ ամիսներին հարկային մոնիթորինգի վարչության աշխատակիցները երկրի ողջ տարածքում հայտնաբերել են ծխախոտի անօրինական պահպանման և վաճառքի 326 դեպք։
Ընդհանուր առմամբ առգրավվել է 76 655 տուփ ծխախոտ։
Խախտողների դեմ ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ:
176 գործի առթիվ կազմվել են վարչական արձանագրություններ, որոնք ուղարկվել են դատարան։
9 գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։
Եվս 141 գործ համարվել է չբացահայտված, և դրանց վերաբերյալ կազմվել են առգրավման արձանագրություններ։
Ակցիզային հարկից ազատված ապրանքները խախտողներից առգրավվել են Վրաստանի օրենսդրությանը համապատասխան։



