Վրաստանի բազմաթիվ քաղաքներում և գյուղերում, այդ թվում՝ Թբիլիսիում, Ախալքալաքում և Ախալցիխեում, ժամը 20:10-ից սկսած ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան: Բլեքաութի պատճառի կամ էլեկտրաէներգիայի վերականգնման վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չկան:
Տարբեր շրջաններից և Թբիլիսիից սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդել են էլեկտրաէներգիայի անջատումների մասին:
Նշենք, որ սա վերջին 2-3 շաբաթվա ընթացքում երրորդ բլեքաութն է:
Վերջին անգամ Ինգուրի ՀԷԿ-ի տնօրեն Լևան Մեբոնիան մեծածավալ անջատման պատճառ անվանեց 500 կիլովոլտանոց «Իմերեթի» էլեկտրագծի վթարային անջատումը: Նա հայտարարեց, որ գիծը շատ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էր տեղափոխում, և դրա անջատումից հետո էլեկտրացանցը խափանվել էր, ինչի հետևանքով ամբողջ էլեկտրահամակարգը շարքից դուրս էր եկել:
GENC-ի նախնական գնահատականն այն է, որ նույն շրջանի գծերը վերջին 18 ամիսների ընթացքում անջատվել են 11 անգամ, բայց դա չի առաջացրել 11 բլեքաութ, և չպետք է առաջացներ:



