Ոսկու գինը համաշխարհային բորսաներում կրկին սկսել է անկում ապրել։ Թբիլիսիի ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ թանկարժեք մետաղի մեկ ունցիան արժե 4088 դոլար։ Թանկարժեք մետաղի գինը 24 ժամվա ընթացքում նվազել է 1.39%-ով։
Ինչ վերաբերում է արծաթին, ապա մեկ ունցիայի գինը կազմում է 59.60 դոլար, ինչը նախորդ օրվա համեմատ 2.08%-ով պակաս է։
Վրաստանում 999 հարգի ոսկու մեկ գրամի գինը կազմում է 363 լարի, 750 հարգի ոսկունը՝ 272 լարի, իսկ 585 հարգի ոսկունը՝ 212 լարի։
Ինչ վերաբերում է արծաթին, ապա 999 հարգի արծաթը արժե 5.15 լարի, իսկ 875 հարգի արծաթը՝ 4.50 լարի։



