նորություններ 4 Հուլիսի, 2026 • Վրացական հապալասի գրեթե ողջ արտահանումն իրականացվում է դեպի ՌԴ

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանը մնում է վրացական հապալասի հիմնական շուկան։

Տվյալների համաձայն՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 21-ը երկիրն արտահանել է 2200 տոննա հատապտուղ, որի արժեքը կազմել է 15,7 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 13%-ով (259 տոննա), իսկ արժեքը՝ 12%-ով (1,7 միլիոն դոլար)։

Ռուսաստանը մնում է արտահանման հիմնական ուղղությունը, որտեղ ուղարկվել է 2097 տոննա հապալաս՝ կազմելով ողջ արտահանման մոտ 95%-ը։ Հաջորդում են Հայաստանը (44 տոննա), Գերմանիան (30 տոննա) և ԱՄԷ-ն (18 տոննա)։

Միջին արտահանման գինը կազմել է 7.1 դոլար մեկ կիլոգրամի համար։

Ընթացիկ սեզոնը մարտահրավերներով լի էր, անբարենպաստ եղանակային պայմանները հետաձգեցին բերքահավաքը։ Ոլորտի ներկայացուցիչները նաև հայտնում են սեզոնային աշխատողների լուրջ պակասի մասին։

Չնայած դրան, հապալաս աճեցնողների ասոցիացիան ակնկալում է ռեկորդային բերքահավաք։ Այն կանխատեսում է, որ 2026 թվականին արտադրությունը կաճի մոտ 40%-ով, իսկ արտահանումը կհասնի 10 000 տոննայի՝ նախորդ տարվա 7000 տոննայի համեմատ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝