նորություններ 5 Հունիսի, 2026 • Վրաստանում ձերբակալվել է  FBI-ի կողմից հետախուզվող անձ

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Վրաստանի գլխավոր դատախազության աշխատակիցները, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ ստորագրված համատեղ հռչակագրի շրջանակներում և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ սերտ երկկողմանի համակարգմամբ, ձերբակալել են մի անձի, որը միջազգային մակարդակով հետախուզվում էր տարբեր ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քննչական գործողություններից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն անձին ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Նա հետախուզվում էր ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հայցմամբ՝ տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ հանցավոր գործունեությանը օժանդակելու, դավադրության և փողերի լվացման մեղադրանքներով։

Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։

«Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում», — ասվում է հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝