Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ նոր ուսումնական տարվա սկզբին դպրոցական համազգեստը կբաժանվի միայն առաջին դասարանցիներին։
Այս տարի պարտադիր դպրոցական համազգեստ կներդրվի մունիցիպալ դպրոցների 1-ից 6-րդ դասարանների աշակերտների համար։ Սակայն առաջացել են մրցույթային խնդիրներ, ուստի համազգեստը կբաշխվի աստիճանաբար։
Նոյեմբերին համազգեստը կսկսվի բաշխվել երկրորդ դասարանցիներին, այնուհետև մնացած դասարաններին, ներառյալ՝ վեցերորդ դասարանը։
Դրա հետ մեկտեղ, վերջին խմբաքանակը՝ 1.8 միլիոնից 900 000 միավոր հագուստ, նախատեսվում է ստանալ 2026 թվականի նոյեմբերի 30-ին։
ԿԳ նախարարությունը նշում է, որ դպրոցական համազգեստի հավաքածուն կարժենա մոտավորապես 100 լարի։ Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները համազգեստը կստանան անվճար։


