Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 84 օտարերկրյա քաղաքացիների։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Նիգերիայի, Ուգանդայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Պակիստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Ալժիրի, Բանգլադեշի, Իրաքի, Քենիայի, Սուդանի, Թաիլանդի և այլ պետությունների ընդհանուր 84 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։



