Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհել է Մարկ Պալմերի անվան մրցանակը։
Այս մրցանակը շնորհվում է դիվանագետներին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ժողովրդավարության պաշտպանության և խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար։
«Այս տարի Freedom House-ը հպարտությամբ է պատվում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ իր սկզբունքային առաջնորդության և Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի նկատմամբ նվիրվածության համար», — ասվում է Freedom House-ի հայտարարության մեջ։



