նորություններ 28 Մայիսի, 2026 • Գիշերային ցրտահարություններ և ջերմաստիճանի տատանումներ. Եղանակի կանխատեսումը մայիսի 29-30-ի համար

Այսօր՝ մայիսի 28-ին, Ախալքալաքում տաք և արևոտ եղանակ է, ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 20°C (68°F), սակայն առաջիկա երկու օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում և նույնիսկ գիշերային ցրտահարություններ։ Ներկայացնում ենք մայիսի 29-ի և 30-ի եղանակի մանրամասն կանխատեսումը, որը հասանելի է Շրջակա միջավայրի գործակալության կայքում։

Հարկ է նշել, որ Ախալքալաքն ու Նինոծմինդան բարձրալեռ շրջաններ են, մինչդեռ Ախալցիխեն՝ լեռնային։

Մայիսի 29

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կավելանա ամպամածությունը։ Շրջանների մեծ մասում կլինեն կարճատև անձրևներ և ամպրոպներ, տեղ-տեղ՝ ուժեղ կարկուտ։ Արևմտյան քամու արագությունը կլինի 10-15 մ/վրկ, ցերեկը տեղ-տեղ՝ 20-25 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը՝

• ցածրադիր վայրերում գիշերը ջերմաստիճանը կլինի +12°C-ից +17°C, ցերեկը՝ +18°C-ից +23°C, տեղ-տեղ՝ +26°C։

• լեռներում գիշերը ջերմաստիճանը կլինի +8°C-ից +13°C, ցերեկը՝ +16°C-ից +21°C։

• բարձրալեռ վայրերում գիշերը ջերմաստիճանը կլինի +4°C-ից +9°C, ցերեկը՝ +11°C-ից +16°C։

Մայիսի 30

Արևելյան Վրաստան. Փոփոխական ամպամածություն։ Տեղ-տեղ անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, իսկ բարձրալեռ շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին կփչի արեւմտյան ուղղությամբ՝ 10-15 մ/վրկ, քամու արագությունը տեղ-տեղ կհասնի 20-25 մ/վրկ, իսկ գիշերը՝ մինչև 28 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը՝

• ցածրադիր վայրերում ՝ +8-ից +13°C գիշերը, +16-ից +21°C ցերեկը։

• լեռներում՝ +3-ից +8°C գիշերը, +12-ից +17°C ցերեկը։

• բարձրալեռ շրջաններում՝ -2-ից +3°C գիշերը, +3-ից +8°C ցերեկը, իսկ տեղ-տեղ՝ մինչև +12°C։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝