Սոցիալապես անապահով անձանց միասնական տվյալների բազայից կհեռացվեն այն ընտանիքները, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 1250 լարին
Համապատասխան որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը, իսկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն այն ստորագրել է մայիսի 7-ին։
«Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք ամիսների ընթացքում տվյալների բազայում գրանցված ընտանիքի կողմից աշխատավարձի տեսքով ստացված հարկվող եկամուտը, ըստ Եկամուտների ծառայության կողմից տրամադրված տվյալների, ընտանիքի մեկ անդամի հաշվով հավասար է կամ գերազանցում է ամսական 1250 լարին, ընտանիքի գրանցումը տվյալների բազայում կդադարեցվի առանց նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի գնահատման», — նշվում է որոշման մեջ։



