նորություններ 15 Մայիսի, 2026 • Հայաստանը նույնպես չկարողացավ անցնել «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ

«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ։ Վիեննայում կայացած երկրորդ կիսաեզրափակիչում հայ կատարողը ելույթ ունեցավ վեցերորդ համարի ներքո՝ «Paloma Rumba» երգով։

Երգը էներգետիկ երգ է ազատության, շարժման և սեփական ռիթմի մեջ ապրելու մասին։ Երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, ով ծանոթ է «Եվրատեսիլ»-ի երկրպագուներին մի շարք օրիգինալ ստեղծագործություններով, իսկ խոսքերի հեղինակներն են՝ Ռոզա Լինը, Դավիթ Ծերունյանը և Եվա Ոսկանյանը։

Հայաստանի հետ մեկտեղ, եզրափակիչ փուլ չկարողացան անցնել Ադրբեջանի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի ներկայացուցիչները։ Եզրափակիչ փուլ անցան Ալբանիան, Ավստրալիան, Բելգիան, Բուլղարիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան, Ուկրաինան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան և Ֆինլանդիան։ Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան՝ որպես «Մեծ հնգյակի» անդամներ (Իսպանիան հրաժարվել է մրցույթից), ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ փուլ, ինչպես նաև Ավստրիան՝ մրցույթի կազմակերպիչ երկիրը։

«Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչը կկայանա Վիեննայում մայիսի 17-ին։ Վրաստանը ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակիչում և նույնպես չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝