Բաթումիի զբոսաշրջային սեզոնը սկսվում է գների բարձրացմամբ. ատրակցիոններն ու ժամանցի վայրերը զգալիորեն թանկացել են, գրում է «Բաթումչիկ» Telegram-ալիքը։
Զբոսաշրջային սեզոնից առաջ Բաթումիի մի քանի հայտնի ժամանցի վայրերի գները բարձրացել են՝ սատանայի անիվը, ճոպանուղին, դելֆինարիումը և նավով զբոսանքները։
Յախտակումբում կեսժամյա նավակով զբոսանքն արժե 20 լարի։ 30 րոպեանոց զբոսանքը 100 լարի է, 15 րոպեանոց ջրային մոտոցիկլետով զբոսանքը՝ նույնքան։ Ջրային մոտոցիկլետների վարձույթը կազմում է 150-ից 350 լարի։
Պարաշյուտները տարբեր գներ են՝ 100 լարի Վրաստանի քաղաքացիների համար և 150 լարի օտարերկրացիների համար։
Սատանայի անիվը նույնպես զգալիորեն թանկացել է։ Անցյալ տարի տոմսն արժեր 5 լարի, իսկ հիմա մեծահասակի համար այն 15 լարի է։
Դելֆինարիումում շոուի տոմսերը 20-ից բարձրացել են մինչև 30 լարի։ Մուտքն անվճար է 6 տարեկանից փոքր երեխաների համար։ Դելֆինների հետ լողալն արժե 200 լարի։
«Արգո» ճոպանուղին մեծահասակների, 12 տարեկանից բարձր դեռահասների և օտարերկրացիների համար արժե 32.90 լարի։ 5-11 տարեկան երեխաների համար՝ 7 լարի։
Բուսաբանական այգու տոմսն օտարերկրացիների համար արժե 25 լարի, իսկ Վրաստանի քաղաքացիների համար՝ 10 լարի: Ուսանողներն ու տարեցները վճարում են 5 լարի, դպրոցականները՝ 2 լարի, իսկ 6 տարեկանից փոքր երեխաների մուտքն անվճար է։
Բաթումիի գործող թանգարանների ստանդարտ տոմսն արժե 6 լարի, սակայն ուսանողներին, դպրոցականներին, 14 տարեկանից փոքր երեխաներին և տարեցներին տրամադրվում են զեղչեր։
Այս սեզոնին ծովափնյա հանգիստը, կարծես թե, զգալիորեն թանկ կլինի, հատկապես ընտանիքների և զբոսաշրջիկների համար։



