նորություններ 13 Մայիսի, 2026 • Թուրքիան վերացրել է ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքը

Թուրքիան վերացրել է ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ Երևանը ողջունում է ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից: Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով», — ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի հետ կապված բյուրոկրատական գործընթացն ավարտվել է 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։

«Երկու երկրների միջև ընդհանուր սահմանը բացելու համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», — հայտարարել է Օնջու Քեչելին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝