նորություններ 11 Մայիսի, 2026 • Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանում տաք եղանակի պայմաններում սպասվում են նաև կարճատև անձրև և ամպրոպ:

«Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ մայիսի 12-ից 13-ին Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ մայիսի 14-ին տեղումներ չեն լինի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +24, +26 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +15, +17 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Տիանեթի, Պասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան։

Մայիսի 12-13-ին ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ մայիսի 14-ին կլինի ամպամած։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +22, +24 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մայիսի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ մայիսի 14-ին կլինի ամպամած։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +24, +26 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) մայիսի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ մայիսի 14-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +21, +23 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) մայիսի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ մայիսի 14-ին՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +19, +21 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիցղարո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +25, +27 աստիճան», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝