Հայտարարվել են Քանյե Ուեսթի Թբիլիսիում կայանալիք համերգի գնային կատեգորիաները։
Միջոցառման կազմակերպիչ «Starring Georgia»-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տոմսերի գինը սկսվում է 270 լարիից և հասնում մինչև 1600 լարիի։
«Տոմսերի նախնական վաճառքը կսկսվի մայիսի 11-ին, ժամը 12:00-ին, միայն TBC քարտատերերի համար։ Տոմսերի ընդհանուր վաճառքը կսկսվի մայիսի 12-ին, ժամը 12:00-ին, բոլոր քարտատերերի համար»։
«Երկու օրերին էլ TBC քարտերով գնված տոմսերը կստանան 25% զեղչ բոլոր տոմսերի կատեգորիաների համար», — ասվում է Starring Georgia-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ համաշխարհային երաժշտական աստղ Քանյե Ուեսթը հունիսի 12-ին ելույթ կունենա Դինամո Արենայում։ Քանյեն, որը համարվում է 21-րդ դարի երաժշտության ամենակարևոր և ազդեցիկ դեմքերից մեկը, կայցելի Վրաստան Starring Georgia ծրագրի չորրորդ համերգաշրջանի շրջանակներում։



