նորություններ 9 Մայիսի, 2026 • Լոնդոնում տեղադրվել են Վրաստանի մասին զբոսաշրջային գովազդային վահանակներ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության ազգային վարչության կազմակերպմամբ Մեծ Բրիտանիայում մեկնարկել է լայնամասշտաբ մարքեթինգային արշավ։

Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվությամբ՝ արշավի շրջանակներում Լոնդոնի կենտրոնական փողոցներում և գլխավոր հրապարակներում տեղադրվել են Վրաստանի զբոսաշրջային ուղղության մասին գովազդային վահանակներ։

Ըստ գերատեսչության՝ ընդհանուր առմամբ տեղադրվել է 46 արտաքին գովազդային բաներ, որոնք ներառում են ինչպես թվային, այնպես էլ ստատիկ գովազդ։

«Արշավի նպատակն է բրիտանական շուկայում Վրաստանի՝ որպես զբոսաշրջային առումով բազմազան և մրցունակ ուղղության հանրահռչակումը։ Արշավի շրջանակներում մեկ տարվա ընթացքում Լոնդոնում Վրաստանի մասին իմիջային տեսահոլովակներն ու լուսանկարների կոլաժները կտեսնեն ավելի քան 17 միլիոն մարդ»,- նշված է Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան Վրաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկա է։ 2026 թվականի առաջին եռամսյակում Միացյալ Թագավորությունից Վրաստան այցելությունների թիվն աճել է 45.7%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Թբիլիսիի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթներ են իրականացնում «British Airways» և «Easyjet» ավիաընկերությունները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝